BMW-ն մեքենաներ է վաճառել ռուսներին, մի շարք մարդիկ հեռացվել են աշխատանքից
Նմանատիպ
BMW-ում խախտումներ են հայտնաբերել Ռուսաստան ավտոմեքենաների արտահանման արգելքի հետ կապված։ Ընկերությունը որոշել է աշխատանքից ազատել այն աշխատակիցներին, որոնք պատասխանատվություն էին կրում այդ արգելքի պահպանման համար։ Այս մասին հայտնում է գերմանական dpa լրատվական գործակալությունը։
«Մյունխենյան BMW ավտոարտադրող ընկերությունում խախտումներ են տեղի ունեցել՝ կապված դեպի Ռուսաստան ավտոմեքենաների արտահանման հետ։ Ավտոմեքենաների հետագա վաճառքը դադարեցվել է: Բացի այդ, BMW Group-ը որոշում է կայացրել աշխատանքից ազատել հիմնական պատասխանատվություն կրող աշխատակիցներին»,- նշում է գործակալությունը՝ վկայակոչելով BMW-ի հայտարարությունը։
Այս հայտարարությամբ ընկերությունը հաստատել է Business Insider պարբերականում հրապարակված այն հաղորդագրությունը, համաձայն որի, Հանովերում BMW-ի գործարանից ավելի քան 100 մեքենա է առաքվել ռուս հաճախորդներին:
Պարբերականը հիշեցրել է, որ այժմ խիստ էմբարգո է սահմանված ռուս հաճախորդներին ավտոմեքենաների մատակարարման վրա։ Հստակեցվում է, որ BMW Group-ը ձգտում է կանխել սև շուկա ավտոմեքենաների ներմուծումը տարբեր միջոցառումների միջոցով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում