Կհանդիպե՞ն Պուտինն ու Թրամփը մինչ երդմնակալությունը
Նմանատիպ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման կազմակերպման նախադրյալներ դեռևս չկան:
«Առայժմ ոչ մի իրական ազդակներ չեն եղել»,- հստակեցրել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Թրամփի երդմնակալությունից առաջ քաղաքական գործիչների հանդիպման հնարավորություն կա:
Ավելի ուշ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը պարզաբանել է, որ Թրամփը դեռևս չունի ուկրաինական հակամարտության ավարտի վերաբերյալ կոնկրետ առաջարկներ, որոնք նա կարող է ներկայացնել Պուտինին:
«Մենք պատրաստ ենք փոխզիջումների, բայց փոխզիջումները չպետք է լինեն ի վնաս մեր երկրի ազգային շահերի։ Այդ պատճառով Պուտինի և Թրամփի բանակցությունների և հանդիպման կոնկրետ ժամկետ դեռ չկա»,- ասել Է սենատորը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում