Ադրբեջանն ապահովում է Վրաստանի գազի ներմուծման 80 տոկոսից ավելին
01/11/2014 11:20
Նմանատիպ
2014թ-ի հունվար-սեպտեմբեր ամսիներին Վրաստանը Ադրբեջանից ներմուծել է 958,32 հազար տոննա բնական գազ, որը գումարային համարժեքով կազմում է 198,99 միլիոն դոլար:
Այս մասին տեղեկացնում է Վրաստանի վիճակագարական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Ադրբեջանը ներկայումս հանդիսանում է Վրաստանի վառելիքի հիմնական մատակարարը, որին բաժին է ընկնում ներմուծման 83,5 տոկոսը:
Համաձայն տարածված հաղորդագրության, Վրաստանն ամբողջությամբ վերցրած գազ է ներմուծել 238,28 միլիոն դոլարի սահմաններում: Գազի ներմուծման մնացած մասը բաժին է ընկնում Ռուսաստանին և այլ աղբյուրներին:
Տարեկան կտրվածքով Վրաստանում ադրբեջանական գազի ներմուծումն աճել է 18,81 տոկոսով:Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Վրաստանը Ադրբեջանից ներմուծել է 827,48 հազար տոննա գազ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում