Մի շարք երկրներ պատրաստակամություն են հայտնել Պուտին-Թրամփ հանդիպումը կազմակերպել իրենց մոտ
24/12/2024 21:29
Նմանատիպ
Մի քանի պետություններ հայտարարել են Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր բանակցություններն իրենց երկրում կազմակերպելու պատրաստակամության մասին: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը ։
«Պուտինի և Թրամփի բանակցությունների հարթակի վերաբերյալ մենք մի քանի առաջարկ ենք ստացել տարբեր երկրներից, սակայն չեմ բարձրաձայնի, թե որ երկրներն են դրանք»,- ասել է նա։
Ընդ որում, Ուշակովը նշել է, որ նման առաջարկներ արվել են ավելի վաղ և այժմ էլ շարունակում են ստացվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում