Ջոկովիչը կպահպանի առաջին ռակետի տիտղոսը

Սերբ Նովակ Ջոկովիչը առաջիկա շաբաթվա ընթացքում չի կորցնի թենիսիս տղամարդկանց համաշխարհային դասակարգման առաջին հորիզոնականը։

Նրա ամենամոտ հետապնդող շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը Փարիզի մրցաշարի քառորդ եզրափակչում պարտվեց Միլոշ Ռաոնիչին ու դուրս մնաց պայքարից, մինչդեռ Ջոկովիչը հաղթեց Էնդի Մարեյին և կիսաեզրափակչում է։

2014 թվականի չեմպիոնական մրցավազքում Ջոկովիչը Ֆեդերերին գերազանցում էր 490 միավորովմ որը կարող է մեծանալ՝ կախված Փարիաի «Մասթերսում» սերբ մարզիկի վերջնական արդյունքից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում