Կրեմլը հուսով է, որ կորոնավիրուսով վարակված Փաշինյանը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին. Պեսկով

Կրեմլը հուսով է, որ կորոնավիրուսով վարակված Փաշինյանը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին. Պեսկով

Կրեմլն ակնկալում է, որ կորոնավիրուսով վարակված Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի օրը տեսակապով կմասնակցի Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հուսով ենք, որ Նիկոլ Փաշինյանը վաղը տեսակապով կկարողանա մասնակցել ԵԱՏՄ գագաթաժողովին»,- նշել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Փաշինյանն առավոտյան հայտնել է, որ քովիդի ախտորոշման պատճառով չի մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, իսկ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշում կկայացնի մինչև օրվա վերջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում