Իրանի նախագահի խորհրդականը հայկական եկեղեցուց աշխարհին խաղաղության կոչ է արել

Իրանի նախագահի խորհրդականը հայկական եկեղեցուց աշխարհին խաղաղության կոչ է արել

Իրանի Նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ով ներկայում նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ ռազմավարական հարցերով խորհրդականն է, կնոջ հետ այցելել են Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղից էլ շնորհավորական ուղերձ են հղել աշխարհի բոլոր քրիստոնյաներին, փոխանցում է Yerkir.am-ը:

Ամուսիններն իրենց աջակցությունն են հայտնել աշխարհի բոլոր քրիստոնյաներին: Շնորհավորական ուղերձում Զարիֆն ընդգծել է՝ այսօր, առավել քան երբևէ, աշխարհին խաղաղություն է անհրաժեշտ:

Աշխարհն անարդարության խորը փոսում է հայտնվել, որից պետք է դուրս գալ: Մերձավոր Արևելքում և Արևելյան Ասիայում տեղի ունեցող փոփոխությունների ու արյունոտ զարգացումների մասին խոսելով էլ նկատել են՝ պետք է պաշտպանել Գազայում, Լիբանանում, Սիրիայում, Եմենում ու ամբողջ աշխարհում ապրող երեխաների իրավունքները, նվազագույնի հասցնել նրանց հոգեբանական ապրումներն ու սթրեսները:

«Եկեք ընդհանուր գաղափարի շուրջ հավաքվելով օգնենք մարդկանց ու կարիքի մեջ գտնվողներին, որպեսզի վերականգնվի հույսն ու արդարությունը»,- ուղերձում հայտարարել է ֆՄոհամմադ Ջավադ Զարիֆը:

«Այսօր Նեթանյահուն ու իր աջակիցները փորձում են Արևմուտքին նոր արկածների մեջ ներքաշել, որտեղ միմիայն անձնական շահերն են: Եթե դա լինի, ապա ամբողջ աշխարհը պատերազմի նոր ցիկլի մեջ կհայտնվի, որը կարող է ավելի մեծ կոնֆլիկտների պատճառ դառնալ», – ասել է Զարիֆն ու ևս մեկ անգամ քրիստոնյաներին շնորհավորելով աշխարհին խաղաղության կոչ արել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում