Դասական համերգներ նկարահանող առաջին հայկական նորարարական ստարտ-ափը պատրաստ է
Նմանատիպ
Արհեստական բանականությունը (AI) ներթափանցում է բոլոր ոլորտներ, և երաժշտությունը բացառություն չէ: «Orchestra production»–ը ստեղծել է հայկական առաջին համակարգը՝ Notation AI–ը, որը նկարահանում է դասական համերգներ՝ կարդալով նոտաները։ Համակարգով կարելի է ընտրել օպտիմալ տեսանկյունները, իրական ժամանակում փոխել կադրերը։
Արհեստական բանակության միջոցով ստեղծված համերգային ելույթները նկարահանող նոր համակարգն արդեն արել է իր առաջին նկարահանումները։ «Orchestra production»–ն արդեն տասներկու տարի մասնագիտացած է դասական համերգների ու փառատոնների նկարահանմամբ։ Ընկերության հիմնադիր Կարեն Խաչատրյանը տարիների փորձով ու նոր ծրագրի փորձարկումներն անելուց հետո ասում է, որ արհեստական բանականության միջոցով ստեղծված համակարգը կբարձրացնի համերգների մատուցման որակն ու կլուծի տեխնիկական շատ խնդիրներ. «Համակարգը կարդալու է նոտաները, տեղորոշելու է երաժշտական գործիքները, իսկ տեսախցիկներն ուղղորդվում են տվյալ պահին նվագող երաժիշտներին համապատասխան։ Այս համակարգի շնորհիվ փոքր նվագախմբերը կկարողանան ավելի շատ ու ավելի որակյալ վիդեոնյութեր ունենալ»։
Համերգների որակյալ ու էժան նկարահանումը խնդիր է ամբողջ աշխարհում։ Այս ծրագրի միջոցով նույնիսկ մեծ բյուջե չունեցող ընկերություններն ու երաժիշտները կարող են նկարահանել համերգներ ու փառատոններ, ապահովել կենդանի ցուցադրություն online տիրույթում (Live) ։
Տարիներ շարունակ դասական համերգներ նկարահանող ու մեծ փորձ ունեցող «Orchestra production»–ի ստեղծած համակարգի միջոցով կնվազի մարդկային գործոնը, կպակասեն սխալները։ Հատկապես դասական համերգների, մեծ նվագախմբերի ժամանակ մարդկային գործոնով պայմանավորված սխալները հաճախ են լինում։
Դասական համերգի նկարահանումը AI-ով ստեղծված նորարարական այս համակարգով կլուծի մի քանի կարևոր տեխնիկական հնարավորություններ.
- Բարձրորակ նկարահանում ու ձայնագրություն
- Կադրերի դինամիկ փոփոխություն
- Երաժիշտների ու երաժշտական գործիքների ճշգրիտ ցուցադրություն
- Լուսավորության և տեսողական էսթետիկայի ապահովում
Notation AI–ը պակաս ֆինանսական ու տեխնիկական ռեսուրսներով նոր նշաձողի կհասցնի դասական համերգների փաստագրումը, կրթական նյութերի ստեղծումը՝ դասական երաժշտությունը ավելի հասանելի դարձնելով հանրությանը։ Արհեստական բանականությունը կարող է լինել ոչ միայն տեխնիկական միջոց, այլ նաև ստեղծագործական գործիք։
Հետևեք մեզ նաև Telegram-ում