Սիրիայի նոր կառավարությունն Իրանից 300 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջում․ Al Modon

Սիրիայի նոր կառավարությունն Իրանից 300 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջում․ Al Modon

Սիրիայի նոր կառավարությունը մտադիր է Իրանից 300 մլրդ դոլար պահանջել երկրի նախկին նախագահ Բաշար Ասադին և նրա վերահսկողության տակ գտնվող զինված ուժերին ցուցաբերած երկարամյա օգնության համար: Այս մասին հայտնում է լիբանանյան Al Modon պարբերականը։

Նշվում է, որ Սիրիայի նոր իշխանությունները ծրագրում են գումարը բռնագանձել որպես փոխհատուցում այն վնասի համար, որը երկրին հասցվել է Թեհրանի կողմից Ասադին աջակցելու պատճառով: Իր հերթին, Իրանն անցումային կառավարությանը համարում է նախորդի իրավահաջորդը, ինչի պատճառով ակնկալում է մարել տրամադրված օգնության դիմաց ունեցած պարտքը: Ընդ որում, այս պահին երկու երկրների միջև շփում չկա, ընդգծում է պարբերականը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան և Սիրիայի նոր իշխանությունները կարող են համատեղ գործողություն իրականացնել քրդերի դեմ, որոնք վերահսկում են արաբական հանրապետության հյուսիս-արևելքը: Հստակեցվում է, որ գործողության անցկացման դեպքում կարող է առաջանալ ԱՄՆ-ի արձագանքի խնդիրը, որն ավանդաբար աջակցում է քրդերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում