Ֆինլանդիան անհրաժեշտության դեպքում պատրաստ է 280 հազարանոց բանակ մոբիլիզացնել․ Independent

Ֆինլանդիան անհրաժեշտության դեպքում պատրաստ է 280 հազարանոց բանակ մոբիլիզացնել․ Independent

Ֆինլանդիան անհրաժեշտության դեպքում պատրաստ է մոբիլիզացնել 280 հազար զինվորականի։ Այս մասին հայտնում է բրիտանական Independent պարբերականը՝ վկայակոչելով երկրի նախագահ Ալեքսանդր Ստուբին։

Նրա խոսքով՝ Ֆինլանդիայի զինված ուժերը, որոնք կազմում են մինչև ատամները զինված 280 հազար զինծառայող, մեկ շաբաթում կարող են մոբիլիզացվե:

Նշվում է, որ վերջին ժամանակներս երկիրը սկսել է մեծացնել ներդրումները պաշտպանության ոլորտում։ 2022 թվականից Հելսինկիի տարեկան ծախսերն այս ոլորտում աճել են ՀՆԱ-ի գրեթե 0,9 տոկոսով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում