Անհաջողությունների մեղքն ամբողջությամբ իմն է, իսկ հաղթանակը՝ իմ համբուրելի ժողովրդինը. Սրբազան
Նմանատիպ
«Սրբազան պայքարի» անհաջողությունների, վերջնարդյունքին դեռևս չհասնելու ամբողջական պատասխանատվությունն իմն է, իսկ հաղթանակն ու հաջողությունները՝ ժողովրդինը։ Այս մասին իր տարեվերջյան ասուլիսում հայտարարեց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Ըստ Սրբազան հոր, «մեր ժողովուրդը կարիքն ունի երկխոսության՝ երկխոսություն իր ներկայի մասին, երկխոսություն իր գալիքի մասին, երկխոսություն իր արժեքների մասին և վերջապես երկխոսություն իր կյանքի և իր ինքնության մասին»։
«Այս իշխանությունը ոչ միայն հանցավոր կերպով հանձնում է մեր պետությունն ու պետականությունը, այլև և ավելի սարսափելին, ձգտում է փոխել մեր հայրենիքի բովանդակությունը, ինքնությունն ու արժեքները՝ գողանալով և ուրանալով մեր խորհրդանիշները, մեր երազներն ու իղձերը, մեր պատիվն ու կենսագրությունը:
«Սրբազան Պայքարը» այդ մասին է՝ նյութական չակնկալիքներ ունենալու մասին է, հետևաբար, վերջին վերջակետ կունենա միայն հաղթանակի դեպքում: Կրկին ու կրկին ցանկանում եմ հիշեցնել, որ մեր պայքարի էությունը հոգևոր-բարոյական է, նկարագիրը՝ ազգային, իսկ լուծումները՝ քաղաքական», – հավելեց նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում