Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Կապանի մասնաճյուղը

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Կապանի մասնաճյուղը

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Կապան քաղաքում գործող Բանկի մասնաճյուղը։ Կապանի մասնաճյուղը համալրվել է նորագույն տեխնոլոգիաներով, սարքավորումներով և հաճախորդներին հասանելի կլինի 24/7 աշխատանքային գրաֆիկով։

Ֆասթ Բանկի «Կապան» մասնաճյուղի կառավարիչ Վահագն Վարդանյանն ասել է․ «Նշեմ, որ մենք տևական ժամանակ է աշխատում ենք Կապան քաղաքում և այդ ընթացքում մենք կարողացել ենք գրանցել զգալի հաջողություններ, որն արդյունք է մեր Բանկի կողմից սպասարկման որակի անընդհատ բարելավումը և մեր պրոդուկտների բավականին գրավիչ պայմանները: Եվ ես շատ ուրախ եմ, որ վերաբրենդավորումից հետո մասնաճյուղը կներկայանա շատ ավելի նորաոճ, տեխնիկապես հագեցած տեսքով, որը մեզ հնարավորություն կտա շատ ավելի բարձորակ և արագ սպասարկում իրականացնել մեր հաճախորդների համար»:

Ֆասթ Բանկի վերաբրենդավորված մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել համալիր բանկային ծառայություններից, գործարքներ իրականացնել Բանկի տարածքում տեղադրված բանկոմատի և վճարային տերմինալի միջոցով:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում