Եվրոպան չի ցանկանում պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ New York Times
Նմանատիպ
Եվրոպական երկրներն ի վիճակի չեն կամ չեն ցանկանում խստորեն պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, իսկ ԱՄՆ-ի այնպիսի գործընկերները, ինչպիսին Հնդկաստանն է, ռուսական նավթի ներկրումը հասցնում են ռեկորդային ծավալների, ինչը զգալի ֆինանսական մուտքեր է բերում Մոսկվային: Այս մասին գրում է New York Times պարբերականը:
Լրատվամիջոցը նշում է, որ Եվրոպայի խոշորագույն երկրները չեն կարողացել սպառազինությունների արտադրությունն ավելացնել այնպիսի մակարդակի, որը կարող էր փոխհատուցել Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության հնարավոր կրճատումը:
«Դա հատկապես խնդրահարույց է՝ հաշվի առնելով, որ Դոնալդ Թրամփը և նրա մերձավոր համախոհներից մի քանիսը խոր թերահավատություն են հայտնում Ուկրաինային ամերիկյան զենք մատակարարելու հարցում»,- Նշվում է հոդվածում:
Թերթը նաև քննադատում է ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմին, դաշնակիցների հետ հարաբերություններում ոչ բավարար կոշտության համար:
New York Times-ը դրա հետ մեկտեղ ընդգծում է, որ Բայդենի քաղաքականությունը վնասում է ԱՄՆ-ի՝ որպես միջազգային իրավունքի երաշխավորի հեղինակությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում