Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»

Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ Կերչի նեղուցում աղետի էին ենթարկվել մազութով բեռնված «Վոլգոնեֆտ 212» և «Վոլգոնեֆտ 239» լցանավերը։ Արտակարգ պատահարի շրջանում վառելիքի տարածում է եղել. 3700 տոննա մազութը դուրս է եկել ափ, աղտոտվածությունը ձգվել է 54 կմ։ Արտակարգ դրություն է մտցվել ՌԴ Տեմրյուկի շրջանի չորս բնակավայրերում և Անապայի մոտ գտնվող Բլագովեշչենսկայա մեծ ավանում։

Այս օրերին համապատասխան մասնագետներից զատ բազմաթիվ կամավորներ են ներգրավված աղետի հետևանքների վերացման աշխատանքներում, այդ թվում՝ «Եվրասիա» ԻՀԿ-ի նախաձեռնությամբ Եվրասիական տարածքի երկրներից տասնյակ կամավորներ ժամանել են Անապա: Այս նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի, իսկ կամավորների միջազգային կազմն ընդգծում է, որ «Եվրասիան» պատրաստ է նման իրավիճակների դեպքում օգնության հասնել մասնակից երկրներին: Սա վերահաստատում է միջազգային համերաշխության բարձր աստիճանը և աջակցությունը դժվարին պահերին:

Կամավորների թիմն արդեն տեղում է և ակտիվորեն զբաղվում է ափամերձ տարածքների մաքրմամբ: Կամավորների թվում են «Եվրասիա»-ի աշխատակիցները, գործընկերները և երիտասարդներ, ովքեր անտարբեր չեն կատարվածին և պատրաստ են օգնել բնապահպանական աղետի հետևանքների դեմ պայքարում:

Հատուկ ուշադրություն են գրավում հայ կամավորները, ովքեր կողք կողքի աշխատում են այլ երկրների կամավորների հետ: Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ այս նախաձեռնությունը ընդգծում է միջազգային համագործակցության և համերաշխության կարևորությունը բնապահպանական աղետների դեմ պայքարում: Հայ կամավորների ներկայությունը «Եվրասիա» թիմի կազմում խոսում է այն մասին, որ եվրասիական տարածքի երկրները դժվար ժամանակներում կարող են ակնկալել միմյանց աջակցությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում