Իշխանությունը Հայաստանին սպառնացող վտանգներին դիմակայելու ռեսուրս չի կուտակում․ Աբրահամյան
Նմանատիպ
Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում: Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ավելին, այն կառույցները, որոնք գործառույթների կամ ավանդույթների բերումով ապահովում են երկրի դիմադրողականությունը` գործող իշխանության համառ ջանքերով շարքից հանվել են կամ էապես թուլացվել:
Ի հեճուկս դրսում փիսիկ խաղալու իշխանության կեցվածքին, ներսում սրանք ամբողջությամբ աչքի են ընկել բռնապետական մեթոդներով, լպիրշությամբ, անարդյունավետ կառավարմամբ:
Նույնիսկ հանրության տեսանկյունից արտաքուստ դրական թվացող նախաձեռնությունները կիսատ-պռատ են մնացել կամ ձախողվել, որովհետև պրոցեսները կա´մ մինչև վերջ չեն տարվել, կա´մ դրանց ապահովումն իրականացնողները «գցել են ոտքներին»:
Կարճ ասած, սրանք իրենց արած-չարածով երկիրը զինաթափել են, դրա համար էլ ողջ տարի հանրությանը համոզում էին, որ ճիշտը Հայաստանին առաջադրված օկուպացիոն պահանջներն ընդունելն է, իսկ պայքարելու իմաստ չկա»,-գրել է պատգամավորը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում