ԱՄՆ-ում կոչ են անում արգելափակել Թրամփի վերադարձը իշխանության․ Hill
Նմանատիպ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ամերիկյան Hill թերթում հրապարակված հոդվածը, որը Կոնգրեսին կոչ է անում արգելափակել նրա վերադարձը իշխանության՝ վկայակոչելով Սահմանադրության 14-րդ ուղղման դրույթները:
«Արդյո՞ք Հիլլը փորձում է խռովություն կազմակերպել»,- գրել Է Թրամփը իրեն պատկանող TRUTH Social սոցցանցում՝ արձագանքելով հրապարակմանը։
Ավելի վաղ Hill կոչ էր արել Կոնգրեսին օգտվել սահմանադրական լիազորություններից և արգելափակել Թրամփի՝ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը: Նյութի հեղինակները՝ փաստաբաններ Էվան Դևիսը և Դեյվիդ Շուլտը, հայտարարել են, որ Թրամփի գործողությունները ընկնում են 14-րդ ուղղման 3-րդ բաժնի տակ, որն արգելում է ապստամբության մեջ ներգրավված կամ Սահմանադրության թշնամիներին օգնություն ցույց տված անձանց զբաղեցնել պետական պաշտոններ:
Թերթը նաև ընդգծել է, որ ապստամբությանը Թրամփի ներգրավվածության ապացույցները ներառում են նրա երկրորդ իմպիչմենտը 2021 թվականին, Կոլորադոյի դատավարությունը և հունվարի 6-ի իրադարձությունների հետաքննությունը: Hill հայտարարել է, որ Կոնգրեսն իրավունք ունի մերժել ընտրական ձայները այն թեկնածուների համար, ովքեր խախտել են Սահմանադրությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում