Ռուսաստանը ցանկանում է կոծկել մեր ինքնաթիռի կործանման պատճառները․ Ալիև

Ռուսաստանը ցանկանում է կոծկել մեր ինքնաթիռի կործանման պատճառները․ Ալիև

Ակտաուում կործանված ադրբեջանական ինքնաթիռը վնասվել է «ցամաքից գնդակոծության պատճառով»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 

«Ադրբեջանին պատկանող քաղաքացիական ինքնաթիռը ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով վնասվել է Ռուսաստանի տարածքում՝ Գրոզնի քաղաքի մոտակայքում։ Մեզ տխրեցրեց և զարմացրեց այն, որ Ռուսաստանի պաշտոնական կառույցները վարկածներ առաջ քաշեցին ինչ-որ գազաբալոնի պայթյունի մասին։ Այսինքն՝ դա բացահայտ ցույց էր տալիս, որ ռուսական կողմը ցանկանում է կոծկել պատճառները, և դա, իհարկե, ոչ մեկին պատիվ չի բերում»,- նշել է Ալիևը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում