Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը
30/12/2024 16:10
Նմանատիպ
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը Մոսկվայում բերման է ենթարկվել։ Այս մասին հայտնում է 112 Telegram ալիքը։
«Արշակ Կարապետյանը կեսօրին բերման է ենթարկվել Տվերսկայա փողոցից, գեներալ-մայորի նկատմամբ Հայաստանում հետախուզում է հայտարարված մի քանի հոդվածով», – ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ նա մեղադրվում է «Ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցություն», «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» և «Իշխանությունը չարաշահելու» համար։
Արշակ Կարապետյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է մի քանի ամիս՝ 2021 թվականին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում