Արշակ Կարապետյանը հերքել է իր ձերբակալվելու մասին լուրը

Արշակ Կարապետյանը հերքել է իր ձերբակալվելու մասին լուրը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հերքել է այն լուրը, համաձայն որի, իրեն ձերբակալել են Մոսկվայում։

Կարապետյանը «ՀԱՅԵԼԻ» մամուլի ակումբի հետ զրույցում ասել է, որ իրեն հրավիրել են զրույցի` հիմնված Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից ստացված փաստաթղթերի։

«Կարճ ժամանակ անց Արշակ Կարապետյանը դուրս է եկել ոստիկանությունից։ Նրա տպավորությամբ` ռուս իրավապահների մոտ իր դեմ Հայաստանում բացված քրեական գործերը առաջացրել են զարմանք և ծիծաղ»,– հայտնում է լրատվամիջոցը։

Նշենք, որ Արշակ Կարապետյանի ձերբակալման մասին լուրը տարածել էին ռուսական տելեգրամ ալիքները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում