Հենրիխ Մխիթարյանը դուրս եկավ Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ

Հենրիխ Մխիթարյանը դուրս եկավ Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ

Սաուբյան Արաբիայում ընթացող Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում «Ինտեր»-ը մրցեց «Ատալանտա»-ի հետ և առավելության հասնելով՝ 2:0 հաշվով, դուրս եկավ Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ: «Ինտեր»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Դենզել Դյումֆրիսը:

Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում մասնակցեց ամբողջ խաղին:

Հունվարի 3-ին տեղի ունենալիք կիսաեզրափակչի մյուս խաղում միմյանց դեմ կմրցեն «Յուվենտուս»-ն ու «Միլան»-ը:

Սուպերգավաթի եզրափակիչ խաղը կկայանա հունվարի 6-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում