Ես խոսքի առևտրական, վաճառական եմ համարում այն գործիչներին, որոնց ձգտումը մի քանի աթոռն է․ Բագրատ Սրբազան

Ես խոսքի առևտրական, վաճառական եմ համարում այն գործիչներին, որոնց ձգտումը մի քանի աթոռն է․ Բագրատ Սրբազան

Շատերն այս ամբողջ ընթացքում փորձեցին քաղաքական դաշտում դիտարկել այս պայքարը, ինչն իրականում շատ դրական էր, բայց հետևողականորեն շեշտելու ենք, որ մենք հոգևոր ու բարոյական բովանդակություն ենք բերել քաղաքական դաշտ։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Բագրատ Սրբազանի հավաստմամբ՝ այս պայքարը եղել և մնում է մեր կենսագրության ու պատվի մասին, մեր ուրախության վերականգնման ու ուղղամտության մասին, ինչպես նաև անբարիշտներին ու անօրենությունը վերացնելու մասին։

«Ոմանց համար կարող է վերացական թվալ այս ամենը, որովհետև ճշմարտության փնտրտուքն իրենց համար, ընդհանրական բնույթ չի ունեցել, այլ նեղ անձնական։ Ես նման մարդկանց, անկախ նրանից քաղաքական գործիչ են, թե՝ ոչ, համարում եմ խոսքի առևտրական, վաճառական, որոնց ձգտումը միայն մի քանի աթոռ ունենալն է։ Բացարձակ ճշմարտության համար պայքարողները քիչ չեն մեր շարքերում ու կյանքում, որոնք հանձն են առնում կրել ամեն ինչ, զրկանքներ, տառապանքներ, հալածանքներ ու զրպարտությունների տարափ, բայց չեն նահանջում»,-նշեց Բագրատ Սրբազանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում