UFC-ի գոտին հաղթելու դեպքում Մոսկվայից ոտքով կգնամ Խաբարովսկ․ Ծառուկյան

UFC-ի գոտին հաղթելու դեպքում Մոսկվայից ոտքով կգնամ Խաբարովսկ․ Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգում Հայաստանը ներկայացնող 28-ամյա Արման Ծառուկյանը խոսել է Իսլամ Մախաչևի հետ սպասվող մենամարտի մասին։ Այս մասին փոխանցում է Armsport.am-ը։

«Եթե գոտին հաղթեմ, ամբողջ Ռուսաստանը ոտքով կանցնեմ։ Բոլոր հայերին կասեմ՝ կանգնեք շարքերով։ Ոտքով կգնամ Մոսկվայից մինչև Խաբարովսկ»,- ասել է Ծառուկյանը Ադամ Զուբայրաևի հետ հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Մախաչևի և Ծառուկյանի տիտղոսային ռևանշը կգլխավորի UFC 311 մրցաշարը, որը կանցկացվի հունվարի 19-ին Լոս Անջելեսում (ԱՄՆ):

Մենամարտողների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլին UFC Fight Night 149 մրցաշարի շրջանակում և ավարտվել է Մախաչևի հաղթանակով՝ մրցավարների միաձայն որոշմամբ։ Մախաչևն ունի 26 հաղթանակ և մեկ պարտություն, իսկ Ծառուկյանը՝ 22 հաղթանակ և երեք պարտություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում