Ինչո՞ւ է Apple-ը դադարեցրել Vision Pro AR սարքի արտադրությունը

Ինչո՞ւ է Apple-ը դադարեցրել Vision Pro AR սարքի արտադրությունը

Apple-ը վերջնականապես դադարեցրել է Vision Pro AR սարքի արտադրությունը՝ թողարկումից ավելի քիչ քան մեկ տարի անց: Այս մասին հայտնում է VGC պարբերականը՝ հղում կատարելով մի քանի աղբյուրների: Որոշումը կապված է սարքի ցածր պահանջարկի և չվաճառված մեծ քանակությամբ պահուստների հետ:

Այնուամենայնիվ, Vision Pro-ն վաճառքից հանել չեն պատրաստվում: Apple-ը վերագնահատել է սարքի պահանջարկը և համալրել է պահուստները, որոնք բավարար կլինեն մինչև 2025 թվականի ավարտը: Ցածր պահանջարկ ունեցող ապրանքների հետ հետ կապված Apple-ի նման փորձը հազվադեպ երևույթ չէ։ Օրինակ՝ հիշարժան է iPhone 12 mini-ի պատմությունը:

Հայտնի է, որ Vision Pro-ի թույլ պահանջարկը, որը մինչև թողարկումը անվանում էին iPhone-ի փոխարինող և վիրտուալ փորձառության հեղափոխություն, պայմանավորված է բովանդակության պակասով և, որն ավելի կարևոր է, նրա 3499 դոլար արժողությամբ:

Apple-ում դժգոհ են վաճառքներից և արդեն տարվա կեսերին հետաձգել են Vision Pro-ի երկրորդ սերնդի մշակումը: Փոխարենը, ընկերությունը կենտրոնանալու է AR սաղավարտի ավելի մատչելի տարբերակի վրա, որը կարող է թողարկվել այս տարի և արժենալ ոչ ավելի, քան 1500 դոլար, այսինքն՝ համեմատելի կլինի բարձրակարգ iPhone-ի հետ:

Bloomberg-ը նաև հայտնում է, որ Apple-ը պլանավորում է ներկայացնել սաղավարտի թարմացված տարբերակ՝ նոր, դեռևս չհայտարարված M5 չիպով և Apple Intelligence աջակցությամբ: Սա Apple-ի նոր արհեստական ինտելեկտի համակարգն է, որը վերջերս ավելացվել է iPhone-ի վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում