Ապարան-Երևան երթուղու մարդատար «Gazel»-ն ընկել է ձորը. կա 13 վիրավոր
06/01/2025 16:57
Նմանատիպ
Այսօր՝ հունվարի 6-ին, Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Տառերի պուրակի հարևանությամբ, Ապարան-Երևան երթուղին սպասարկող մարդատար «Gazel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում: Այս մասին հայտնում է Shamshyan. com-ը։
Վթարի հետևանքով 13 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է՝ ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ մի մասը՝ «Աշտարակ», մյուս մասը՝ «Ապարան» բժշկական կենտրոններ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները Վիրավորներից 5-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները:
Պարեկները պարզել են, որ մինչև ձորակոմ հայտնվելը, բախում է տեղի ունեցել «Gazel»-ի, «Opel»-ի ու «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաների միջև:
Հետևեք մեզ նաև Telegram-ում