Ռուբեն Վարդանյանի և Արայիկ Հարությունյանի գործերով դատավարությունը Բաքվում կսկսվի հունվարի 17-ին

Ռուբեն Վարդանյանի և Արայիկ Հարությունյանի գործերով դատավարությունը Բաքվում կսկսվի հունվարի 17-ին

Ադրբեջանի կողմից առևանգված և Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ:

2023 թվականի սեպտեմբերին Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում վերջիններս առևանգվել և այժմ ապօրինի պահվում են Բաքվի բանտերում։

Նրանց մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ ու խմբավորումներ ստեղծելու, ահաբեկչության նպատակով վարժանքներ անցկացնելու» համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում