Կանադայի վարչապետը հեռանում է պաշտոնից
06/01/2025 20:53
Նմանատիպ
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է կառավարության ղեկավարի և Լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոնից հեռանալու մասին՝ կուսակցության նոր ղեկավարի ընտրությունից հետո։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Իմ կարիերայի ընթացքում յուրաքանչյուր հաջողության հասնելու հնարավոր է եղել ընտանիքիս աջակցության և քաջալերանքի շնորհիվ: Ես այս որոշումը երեկ հայտնեցի երեխաներիս՝ երեկոյան ընթրիքի ժամանակ և այսօր հայտնում եմ ձեզ։ Ես մտադիր եմ հեռանալ Կանադայի վարչապետի և Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից, երբ կուսակցությունը ընտրի նոր առաջնորդ»,- ասել է Թրյուդոն, ում ելույթը հեռարձակվել է կանադական բոլոր առաջատար հեռուստաալիքներով:
Թրյուդոն ընդգծել է, որ կշարունակի ծառայել իր կարգավիճակով, քանի դեռ գործընթացը չի ավարտվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում