Իլոն Մասկը Մեծ Բրիտանիայի վարչապետին համարում է բռնաբարությունների հանցակից

Իլոն Մասկը Մեծ Բրիտանիայի վարչապետին համարում է բռնաբարությունների հանցակից

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը սուտ և ապատեղեկատվություն է անվանել ամերիկացի գործարար Իլոն Մասկի խոսքերն այն մասին, որ երբ ինքը Բրիտանիայի գլխավոր դատախազն էր, 2008-2013 թվականներին Թագավորությունում աղջիկների զանգվածային բռնաբարությունները տեղի են ունեցել իր անգործության պատճառով:

«Նրանց, ովքեր սուտ ու ապատեղեկատվություն են տարածում, չեն հետաքրքրում զոհերը։ Նրանք հետաքրքրված են միայն իրենք իրենցով»,- հայտարարել է Սթարմերը։

Ավելի վաղ Մասկը Սթարմերին անվանել էր Բրիտանիայում ավազակախմբերի կողմից բռնաբարությունների հանցակից՝ կոչ անելով նրան հրաժարական տալ և կանգնել դատարանի առաջ:

Telegraph թերթը հայտնել է, որ 2008-2013 թվականներին Թելֆորդ քաղաքում առնվազն հազար աղջիկ է բռնաբարվել ավազակախմբերի կողմից, ընդ որում՝ նմանատիպ հանցագործություններ են բացահայտվել նաև Մեծ Բրիտանիայի այլ քաղաքներում: Ինչպես նշում է թերթը, ոչ ոստիկանապետերը, ոչ էլ դատախազները պատասխանատվության չեն ենթարկվել դա կասեցնելու անկարողության պատճառով:

Խնդրին ուշադրություն է դարձրել նաև ամերիկացի գործարար Իլոն Մասկը, ով X սոցցանցում ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայում ոստիկանության կողմից հանցագործներին մեղադրանքներ ներկայացնելու համար պահանջվում է Թագավորական դատախազի հաստատումը, Իսկ ավազակախմբերի կողմից բռնաբարությունների իրականացման ժամանակ գլխավոր դատախազը Սթարմերն է եղել: Գործարարի կարծիքով՝ իրական պատճառը, թե ինչու այս գործը դեռ չի հետաքննվել, այն է, որ դա մեղադրանքներ կառաջացներ հենց Սթարմերի նկատմամբ: Ըստ Telegraph-ի՝ Սթարմերի ղեկավարությամբ թագավորական դատախազությունը կարճել է բռնաբարողների խմբավորման դեմ գործը՝ չնայած նրանց մեղավորության անհերքելի ապացույցներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում