Լուկաշենկոյի որդին հորը խնդրել է խոսել Զելենսկու հետ. РБК
Նմանատիպ
Բելառուսի և Ուկրաինայի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Զելենսկու միջև հեռախոսային բանակցությունները հիմնականում տեղի են ունեցել Բելառուսի առաջնորդի կրտսեր որդու՝ Նիկոլայի շնորհիվ: Ինչպես փոխանցում է РБК-ն, այս մասին հայտնել Է Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։
Հերքելով Զելենսկու հայտարարությունն այն մասին, որ Բելառուսի նախագահը, իբր, ներողություն է խնդրել իրենից հատուկ գործողության առաջին օրերին, մամուլի քարտուղարն ընդգծել է, որ քաղաքական գործիչների միջև տեղի ունեցած զրույցը կառուցվել է բոլորովին այլ թեմայի շուրջ, և Լուկաշենկոն համաձայնել է երկխոսել որդու խնդրանքով:
«Հակամարտության առաջին օրերին Բելառուսի և Ուկրաինայի նախագահների միջև զրույցը տեղի է ունեցել բացառապես Բելառուսի նախագահի կրտսեր որդու՝ Նիկոլայի հուզական արձագանքի շնորհիվ, ով հեռախոսով անձնական շփում է ունեցել Զելենսկու հետ»,- ասել է Էյսմոնտը:
Նա հավելել է, որ այդ խոսակցությունում Մինսկի կողմից ներողություն խնդրելու մասին խոսք անգամ չի եղել։ Նրա խոսքով՝ Լուկաշենկոն միայն փորձել է Զելենսկուն հետ պահել զինված հակամարտությունից, որն արդյունքում Ուկրաինայի համար լուրջ խնդիրներ է առաջացրել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում