Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, և այն բաց կլինի․ Ալիև

Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, և այն բաց կլինի․ Ալիև

Մեր նախաձեռնությամբ՝ մինչև հունվարի վերջ կանցկացվի սահմանազատման հարցերով հայաստանյան և ադրբեջանական հանձնաժողովների նիստ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Համենայն դեպս, մենք այդպես ենք առաջարկել», – ասել է Ադրբեջանի նախագահը՝ տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից», Ալիևը շեշտել է, որ Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, և այն բաց կլինի:

«Հայաստանին զինելը միայն նոր լարվածություն կբերի։ Մենք սա չենք ուզում: Հայաստանում ֆաշիստական պետություն է ձևավորվել։ Այդ ֆաշիզմը կոչնչացնի կա՛մ Հայաստանի ղեկավարությունը, կա՛մ մենք։ Այլ ելք չկա։ Մենք խաղաղություն և համագործակցություն ենք ուզում Հարավային Կովկասում։ Հայաստանը չպետք է խանգարի մեզ։ Չպետք է գործեն որպես աշխարհագրական պատնեշ Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Հայաստանը փաստացի սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար։

Բայց եթե Երևանին խաղաղության պայմանագիր պետք չէ, ապա Բաքվին էլ պետք չէ։ Մենք կարող ենք ապրել առանց խաղաղության պայմանագրի»,- հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում