Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը կժամանի Հայաստան
08/01/2025 13:26
Նմանատիպ
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը ժամանել է Բաքու։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
«Գերագույն առաջնորդի ներկայացուցիչ և ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը Հարավային Կովկաս կատարած տարածաշրջանային այցի շրջանակներում ժամանել է Բաքու։ Այցի նպատակն է ամրապնդել քաղաքական և անվտանգային հարաբերությունները»,- ասվում է հրապարակման մեջ։
Ըստ հաղորդագրության՝ Ահմադիան Բաքու այցից հետո կժամանի նաև Հայաստան՝ հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում