Ավտոհսկաները Tesla-ից վարկեր են վերցնում

Ավտոհսկաները Tesla-ից վարկեր են վերցնում

Աշխարհի խոշորագույն ավտոարտադրող ընկերությունները վնասակար արտանետումների պատճառով էլեկտրական մեքենաներ արտադրող ամերիկյան Tesla-ից կգնեն, այսպես կոչված, բնապահպանական քվոտաներ:

Նրանք մտավախություն ունեն, որ 2024 թվականին սկսված էլեկտրամոբիլների վաճառքի աճի դանդաղումը կշարունակվի նաև 2025 թվականին, երբ բնապահպանական խստացված պահանջներն ուժի մեջ մտնեն ԵՄ-ում:

Agence France-Presse գործակալության հաղորդմամաբ, ըստ Եվրահանձնաժողովի փաստաթղթի՝ բնապահպանական քվոտաներն անհրաժեշտ են որպեսզի 2025 թվականին խոշոր տուգանքներից խուսափեն՝ սեփական էլեկտրական մեքենաների ոչ բավարար վաճառքի պատճառով:

Եվրահանձնաժողովն իր մտադրությունների մասին նախազգուշացրել էր Stellantis կոնցեռնին, որը միավորում է մի շարք բրենդների, այդ թվում՝ եվրոպական Peugeot, Citroën, Fiat և Alfa Romeo, ճապոնական Toyota, Lexus, Mazda, Subaru և ամերիկյան Ford ընկերություններին:

CAFE-ի (կորպորատիվ վառելիքի միջին տնտեսություն) կանոնի համաձայն, արտադրողները սովորական ներքին այրման շարժիչներ ունեցող յուրաքանչյուր վաճառված չորս մեքենայի հետ պետք է վաճառեն առնվազն մեկ էլեկտրական մեքենա։

2025 թվականից ի վեր յուրաքանչյուր ապրանքանիշի նոր մեքենաների ամբողջ շարքի արտանետումների միջին մակարդակը պետք է լինի 81գ CO2 արտանետում մեկ կիլոմետրի համար (վերջին երեք տարիներին այս ցուցանիշը պահպանվել է 95 գ/կմ):

Այս պայմանի չկատարման դեպքում կսահմանվի տուգանք ներքին այրման շարժիչներով մեքենաների համար 150 եվրո հաշվարկով՝ մեկ կիլոմետրի համար 1գ CO2 արտանետումների դիմաց (ըստ դրանց բնութագրերի): Ավտոարտադրողների կարծիքով՝ նման մոտեցման դեպքում մի քանի տարվա ընթացքում նրանցից կարող են մինչև 15 մլրդ եվրո բռնագանձել։

Այնուամենայնիվ եվրոպական կանոնները թույլ են տալիս գնել էկո վարկեր բարեկեցիկ ձեռնարկություններից։ Հենց այդ պատճառով էլ ավտոարտադրողները որոշել են համատեղ համաձայնագիր կնքել Tesla-ի հետ։

«Մենք կշարունակենք հատուկ ուշադրություն դարձնել արտանետումների ցածր մակարդակով նորարարական տեխնոլոգիաների մշակմանը»- հայտարարել է Stellantis-ի ներկայացուցչը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում