Հայաստանը ուզում է կամուրջ լինել Թուրքիայի և Ադրբեջանի միջև․ Արարատ Միրզոյան
Նմանատիպ
Հայաստանը չի ուզում, չի պատրաստվում և շահեկան էլ չէ պատնեշ լինել երկու երկրների միջև։ Մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ բոլոր երկրներն ուզում են հարաբերություններ, առևտուր, շարժ ունենալ մնացած բոլոր երկրների հետ։ Սա բխում է պետությունների կենսական շահերից։ Մենք ուզում ենք լինել ոչ թե պատնեշ, այլ՝ կամուրջ այլ պետությունների, այդ թվում մեր հարևան երկրների միջև։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով «Զանգեզուրի միջանցքը» բացվելու վերաբերյալ Ալիևի հայտարարությանը։
«Մենք ուզում ենք լինել ոչ թե սեպ, այլ՝ կապող օղակ, կամուրջ»,-նշել է Միրզոյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից շահարկվող «Արևմտյան Ադրբեջան» գաղափարին, ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ Հայաստանի տարածքն անվանել «Արևմտյան Ադրբեջան» արդեն խոսում է Հայաստանի Հանրապետության հանդեպ տարածքային հավակնությունների մասին, միաժամանակ հավելելով, որ Հայաստանն Էական ձեռքբերումներ է ունեցել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում:
Ինչ վերաբերում է սպառազինությանը, ապա Արարատ Միրզոյանի հավաստմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերում սպառազինություն պաշտպանության նպատակով և բնականաբար ձեռք բերված սպառազինությունը չի պատրաստվում վերադարձնել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում