Թրամփը ըմբռնումով է մոտենում Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին
Նմանատիպ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Մար-ա-Լագոյի իր նստավայրում, ըմբռնումով է մոտեցել Ռուսաստանի դիրքորոշմանը, որով վերջինս դեմ է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:
«Երկար տարիներ, դեռ Պուտինից առաջ, Ռուսաստանն ասում էր, որ ՆԱՏՕ-ն երբեք չպետք է կապվի Ուկրաինայի հետ։ Այս մոտեցումն ասես քարի մեջ էր փորվել: Իսկ հետո Բայդենն ասաց, որ Ուկրաինան պետք է կարողանա միանալ ՆԱՏՕ-ին։ Այսպիսով, Ռուսաստանը ՆԱՏՕ-ին ստանում է հենց իր շեմին։ Ես կարող եմ հասկանալ նրանց զգացմունքներն այդ կապակցությամբ»,- հայտարարել է նա։
Ըստ Թրամփի՝ Ուկրաինայի հակամարտությունը Ջո Բայդենի ֆիասկոն է։ Նա նշել է, որ արդյունքում զոհվում են մարդիկ, ավերվում են քաղաքները։
Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է իր հետ շփումներին Պուտինի պատրաստակամության մասին, սակայն դա անընդունելի է համարում մինչև Սպիտակ տուն պաշտոնապես վերադառնալը: Քաղաքական գործիչը հավելել է, որ դեռևս չի կարող նշել ՌԴ նախագահի հետ շփումների մոտավոր ամսաթիվը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում