Հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ իրավիճակը պահպանվել է․ ԵՄ դիտորդական առաքելություն

Հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ իրավիճակը պահպանվել է․ ԵՄ դիտորդական առաքելություն

Հունվարի 6-8-ը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի հատվածում՝ Գորիսի շրջանի սահմանային գոտում ցանկացած անսովոր տեղաշարժի կամ գործողության մասին հետևելու և տեղեկացնելու համար: Այս մասին տեղեկանում ենք առաքելության տարածած հաղորդագրությունից։

«Բոլոր պարեկները հայտնել են, որ իրադրությունը հանգիստ է եղել, ոչ մի արտառոց տեղաշարժ չի նկատվել»,- ասված է հրապարակման մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում