Չինաստանը դեմ է ԵՄ-ի գործողություններին

Չինաստանը դեմ է ԵՄ-ի գործողություններին

Չինաստանի Առևտրի նախարարությունը հայտարարություն է տարածել, որ չինական ընկերությունների նկատմամբ Եվրամիության իշխանությունների հակասուբսիդար հետաքննություններն առևտրային և ներդրումային խոչընդոտներ են ստեղծում: Այս մասին գրում է Տասսը։

Բրյուսելը 2024 թվականի հուլիսի սկզբին 17,4-ից 37,6%-ի չափով մաքսատուրքեր էր սահմանել Չինաստանից Էլեկտրամոբիլների համար։ Ինչպես տեղեկացրել է Եվրահանձնաժողովը, դրանք կիրառվել են «անօրինական սուբսիդիաներին» հակազդելու վերաբերյալ հետաքննության արդյունքների հիման վրա, որը շարունակվել է ինն ամիս:

«Չինաստանի հետ այդ թեմայով խորհրդակցությունները վերջին ամիսներին ակտիվացել են»,-հստակեցրել է ԵՄ գործադիր իշխանության բարձրագույն մարմինը։ Եվրոպական կողմը հույս ունի հասնել կարգավորման՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերին համապատասխան:

Հոկտեմբերի 29-ին Եվրահանձնաժողովը հավանություն էր տվել համապատասխան սակագների սահմանմանը մինչեւ 35,3% մակարդակում, որոնք կգործեն հինգ տարվա ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում