2025-ին արևի վրա կլինեն հզոր բռնկումներ

2025-ին արևի վրա կլինեն հզոր բռնկումներ

2025 թվականին Արևի վրա տեղի կունենան հատկապես հզոր բռնկումներ։ Այս մասին գրում է lenta.ru-ն։

Ըստ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևային-երկրային ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սերգեյ Յազևի կանխատեսման՝ արևային ցիկլի գագաթնակետը արդեն անցել է։ Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, ցիկլի անկման ժամանակ հնարավոր են արևային ուժեղ բռնկումներ։ Ուստի, կարելի է ակնկալել, որ 2025-ին արեգակի վրա բռնկումները կարող են հատկապես հզոր լինել։

Նրա խոսքով՝ արեգակնային բռնկումները մարդկանց չեն սպառնում, սակայն, մեծ քանակությամբ լիցքավորված մասնիկների արտանետումը երկիր կարող է ուժեղ մագնիսական փոթորիկներ առաջացնել:

Ավելի վաղ արեգակի վրա տեղի է ունեցել 6 հզոր բռնկում, որոնցից մեկն ամենաբարձր դասի X -ն է եղել: Х1.1 բռնկումը տևել է 24 րոպե, սա երկրորդ նման երևույթն է գրանցվել ընթացիկ տարում։ Հունվարի 3-ին տեղի է ունեցել նաև 20 րոպե տևողությամբ Х1.2 հզոր բռնկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում