Կփոխանցի՞ ԱՄՆ-ն Blackhawk բազմաֆունկցիոնալ ուղղաթիռներ Ուկրաինային

Կփոխանցի՞ ԱՄՆ-ն Blackhawk բազմաֆունկցիոնալ ուղղաթիռներ Ուկրաինային

ԱՄՆ-ն այս պահին որոշում չի կայացրել Ուկրաինային Blackhawk բազմաթիրախային ուղղաթիռներ տրամադրելու մասին, սակայն Կիևի համար փնտրում ենք հարմար տարբերակներ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը:

«Ես Blackhawk-ի վերաբերյալ որևէ հայտարարություն չեմ կարող անել, բայց կասեմ, որ մենք լսում ենք ուկրաինացիներին և աշխատում ենք նրանց, գործընկերների և դաշնակիցների հետ, որպեսզի գտնենք այնպիսի ուղղաթիռներ, որոնք նրանց պետք են»,- ասել է նա:

Պենտագոնի ներկայացուցիչը հավելել է, որ այս պահին չի կարող որևէ լրացուցիչ մանրամասներ հայտնել երրորդ երկրների կողմից Կիևին ուղղաթիռներ տրամադրելու վերաբերյալ: Նա նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը չի համաձայնեցրել Ուկրաինային Blackhawk ուղղաթիռներ ուղարկելը և գումար չի հատկացրել այդ նպատակների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում