Մարզերում սպասվում է տրանսպորտի թանկացում․ ՏԿԵ նախարար

Մարզերում սպասվում է տրանսպորտի թանկացում․ ՏԿԵ նախարար

«Պետք է ընդգծեմ, որ հանրապետության բազմաթիվ մարզերում, ցավոք, ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք անձամբ մենք գնահատում ենք, որ բավարար վիճակում չեն գտնվում, այդպիսի պատկեր է Արմավիրի մարզում»,- ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Նա ընդգծել է, որ դեռ մրցութային գործընթացները շարունակվում են։ Հանրապետության որոշ տարածքների համար դեռ նոր են հրապարակվում մրցույթների մասին։ ՏԿԵ նախարարն անդրադառնալով ստանսպորտի սակագներին՝ ասել է, որ հնարավոր են որոշակի բարձրացումներ և որոշակի ցածրացումներ։

«Բայց քանի որ այդ մրցութային գործընթացներն ամբողջությամբ ավարտված չեն, հիմա կդժվարանամ ենթադրություններ անել՝ որտեղ կբարձրանա, որտեղ կցածրանա և որտեղ կմնա նույնը»,- ասել է Խուդաթյանն՝ անդրադառնալով կատարված բարեփոխումներին,-«Պետք է ասեմ, որ վերջին տարիների ընթացքում միջոցներ են ուղղվել և ուղղվում ուղևորափոխադրումնների որակի բարձրացմանը։ Միայն 2024-ի տարեվերջին անցկացրած մրցույթներով մեկ ու վեց միլիարդ դրամը գերազանցող ներդրման ծավալ ենք ակնկալում և ակնկալում ենք, որ 2025 թվականին երթուղիների թիվը կմեծանա։ Կարճ ժամանակահատվածում ողջ հանրապետության տարածքում կունենանք պատշաճ ուղևորափոխադրում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում