Հարցական է ադրբեջանական բենզինը կահսնի՞ Ղազախաստան, թե՞ ոչ

Մինչ այսօր ընկերությունը, որը պետք է ապահովեր փոխարդումները չի  կատարում իր պարտավորվածությունը նախօրոք ձեռք բերված պայամանագրի հիման վրա Ղազախստան ադրբեջանական նավթամթերք մատակարարելը:

Այս մասին շաբաթ օրը Աստանայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «ՂազՄունայԳազ» ընկերության մարքետինգի հացերով գլխավոր տնօրեն Երլան Կոյբագարովը:

«Եթե ադրբեջանական ընկերությունն իր պարտավորությունները չկատարի, ապա մեր ընկերությունները համապաստախան գործընթացներ կսկսի պայմանագիրը խզելու և ծախսված միջոցները հետ բերելու համար»:

Ավելի վաղ Ղազախաստանի էներգետիկայի նախարարը տեղեկարցել էր, որ երկիրը պայմանագիր է կնքել միջազգային Lanturno Management S.A ընկերության հետ, որն էլ կիրակացնի Ռուսաստանի տարածքով ադրբեջանական գազի մատակարարումը Ղազախստան :

Սակայն օրերս ադրբեջանական ԶԼՄ-ներին SOCAR-ի աղբյուրը  հայտնել էր, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) չի կարող բենզին մատակարել Ղազախստան` դրա համար անհրարժեշտ ծավալներ չունենալու պատճառով:  Աղբյուրը նշել է, որ SOCAR-ի հիմնական խնդիրը նախ և առաջ նավթամերքներով ներքին պահանջարկի բավարարումն է:

«Մենք բենզինի ազատ ծավալներ չունենք Ղազախստանին վառելիք մատակարարելու առաջարկը բավարարելու համար: Արտահանվել կարող է միայն ավտոմոբիլային բենզինի ավելցուկը: Այսօրվա դրությամբ նման ծավալներ չկան Ադրբեջանում, և երկրում արտադրվող ամբողջ բենզինը, գործանականորեն, մատակարարվում է ներքին շուկա», -նշել է աղբյուրը:

Ղազախստանի էներգետիկայի առաջին փոխնախարար Ուզաքբայ Կարաբալինը հայտարարել է, որ երկրում վառելիքա-քսուկային նյութերի պակասը լրացնելու համար «ՂազՄունայԳազ» ազգային ընկերությունը դիտարկում է Ադրբեջանից և Թուրքմենստանից բենզին ներկրելու հնարավորությունը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում