Քանի միլիարդ կկորցնի ԱՄՆ-ն Ռուսաստանի հաղթանակի դեպքում․ Bloomberg
10/01/2025 15:26
Նմանատիպ
Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայի հակամարտությունում կստիպի Պենտագոնին մինչև 2029 թվականը ավելացնել ծախսերն ավելի քան 800 միլիարդ դոլարով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ամերիկյան ձեռներեցության ինստիտուտի զեկույցը։
Զեկույցում նման ծախսերը հիմնավորում են «Ուկրաինայի սահմաններից դուրս Ռուսաստանի հարձակումները» զսպելու և հետ մղելու անհրաժեշտությամբ։
«Մենք գալիս ենք այն եզրակացության, որ Ուկրաինային աջակցությունը բխում է Ամերիկայի լավագույն շահերից, այդ թվում, նաև ֆինանսների տեսանկյունից»,- ասվում է փաստաթղթում:
Փորձագետների խոսքով՝ ԱՄՆ-ի համար Ուկրաինային օգնություն ցուցաբերելու կարճաժամկետ ծախսերը շատ ավելի քիչ կլինեն, քան Ռուսաստանի հաղթանակի դեպքում երկարաժամկետ ծախսերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում