ԱՄՆ ռազմարդյունաբերությունն աճել է ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում

ԱՄՆ ռազմարդյունաբերությունն աճել է ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում

Ուկրաինայի հակամարտությունն ԱՄՆ-ին թույլ է տվել 70 մլրդ դոլարի ներդնում անել սեփական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար։ Այս մասին հայտարարել Է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

«Մենք ակտիվացրել ենք մեր սեփական պաշտպանական արդյունաբերությունը՝ գրեթե 70 միլիարդ դոլար ներդնելով երկրի ներսում»,- մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է Օսթինը՝ խոսելով ամերիկյան պաշտպանական-արդյունաբերական համալիրի վրա Ուկրաինայի հակամարտության ազդեցության մասին:

Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ այդ ներդրումներն ուղղվել են ԱՄՆ-ի սեփական բանակային պահեստների, ինչպես նաև Կիևին մատակարարումների համար զենքի արտադրությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում