Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել․ Արսեն Բաբայան
Նմանատիպ
Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնել ձերբակալությունների մասին․
«Այս ձերբակալության դեպքը նույն ձեռագրով արդեն չորրորդն է։ Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ»,- նշել է Բաբայանը։
Բաբայանի համոզմամբ՝ ՆԳՆ ոստիկանությունը որոշել է, որ պետք է ընդդեմ օրենքի գործողություններ իրականացնել։
«Այս ձերբակալությունն ունի նախաբան, կեսօրից սկսած՝ ոստիկանությունն արդեն «Հայրենիք» կուսակցության դիմաց տեղակայել էր որոշակի «պոստեր» և իրականացնում էր մեզ հետևելու գործընթաց։ Մենք դա ֆիքսել էինք, ես անձամբ գոնե գիտեի, որ պետք է իրականացնեն այդ ձերբակալությունը։ Եվ ես այն մեքենայում էի, որը հետո տեղափոխեցին ոստիկանության բաժին, հենց դրա համար, որովհետև շատ լավ գիտեի, որ այդ մեքենան պիտի տանեն ոստիկանության բաժին ու այնտեղ գտնվող մարդկանց պետք է ձերբակալեն»,- ասել է նա։
Արսեն Բաբայանը մանրամասնել է նաև, որ ձերբակաալելիս իրեն ասել են՝ իբրև ապօրինի զենք կրելու կասկածանքով։
«Ճանապարհին, երբ գրառում արի, որ ինձ ձերբակալել են, հավանաբար, այդ օպերացիան իրակնացնողը զանգ ստացավ, և երբ հասանք Քրեական ոստիկանության Երևանի ստորաբաժաանում, ինձ դռան մոտ հայտնեցին՝ իբր ինձ չեն ձերբակալել»,- հավելել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում