Այս արհավիրքը ծանր փորձություն է ԱՄՆ-ի հայերի համար, սատարումս մեր հայրենակիցներին և տուժածներին․ Աբրահամյան

Այս արհավիրքը ծանր փորձություն է ԱՄՆ-ի հայերի համար, սատարումս մեր հայրենակիցներին և տուժածներին․ Աբրահամյան

Այն արհավիրքը, որը հրդեհների ձևով դրսևորվում է ԱՄՆ-ում, մարդկային մեծ ողբերգություն է: Սա ծանր փորձություն է ոչ միայն Միացյալ նահանգներում ապրող հայերի համար, այլ առհասարակ մի երկրի, որտեղ հայերը մշտապես կոնֆորտ ապրելու և մշակութային, հասարակական, քաղաքական կյանքին ակտիվ մասնակցելու հնարավորություն ունեն: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Այս աղետը ոչ միայն մարդկային զոհերի է հանգեցրել, այլ հազարավոր մարդկանց ստեղծածը մի քանի օրում մոխիրի է վերածել: Չեմ կասկածում, որ ԱՄՆ-ի նման երկիրը դուրս կգա այս աղետալի իրավիճակից, սակայն կան բաներ, որոնք պարզապես անվերականգնելի են: Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց: Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին»,- նշել է Աբրահամյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում