Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը
Նմանատիպ
Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը՝ ճշմարտության, հաղթանակի վերջնարդյունքի արձանագրումը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Այդ ճանապարհից ոչինչ չի կարող մեզ շեղել՝ ո՛չ աղմուկը, ո՛չ քննադատությունը, ո՛չ հուսախաբությունը, ո՛չ հուսահատությունը։ Ոչինչ չի կարող այդ ճանապարհից շեղել՝ մինչև մեր հաղթանակի վերջնարդյունքի արձանագրում»,-շեշտեց Բագրատ Սրբազանը։
Արդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից նշված մարտահրավերքներից, Սրբազան պայքարի առաջնորդն ասաց․ «Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, որը պիտի կտրվի մեր կյանքից, և դժբախտաբար այդ ստի ու մոլորության ճանապարհի մեջ ներգրավել ես նաև տիկնոջդ։ Այս ընտանեկան զույգը դարձել է ստախոսության, մոլորության, ամեն ինչ դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը և վերջը»։
«Մենք պիտի կարողանանք իրավիճակն արձանագրել շատ խորքային իմաստով, որպեսզի կարողանանք մեր կյանքը փոփոխության ենթարկել։ Փոփոխությունը պարզապես չի տրվում, այն իրականացվում է։ Փոփոխությունը պետք է լինի մեր սեփական կամքով, մղումով ոչ թե պարտադրված, ներդրված կամ փոխանցված»,- հավելեց Բագրատ Սրբազանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում