Թուրքիայում մեկնարկել է ռազմածովային ուժերի լայնամասշտաբ զորավարժություն
Նմանատիպ
Սև, Էգեյան և Միջերկրական ծովերում մեկնարկել է Թուրքիայի ռազմածովային ուժերի «Mavi Vatan» (Կապույտ հայրենիք) զորավարժությունը: Այն անցկացվում է հունվարի 7-ից 16-ն ընկած ժամանակահատվածում։
Զորավարժությունը մեծ արձագանք է գտել հունական մամուլում։ Մասնավորապես մի քանի հունական լրատվական կայքեր հրապարակումներ են արել հետևյալ վերնագրերով՝ «Թուրքերը Էգեյան ծովում մարտահրավեր են նետում», «Կապույտ հայրենիք. Թուրքերը 3 տարի դադարից հետո մեծ զորավարժությամբ Էգեյան ծովում մարտահրավեր են նետում»։
«Kathimerini» թերթն էլ շեշտել է, որ Թուրքիայի ռազմածովային ուժերի հզորությունը աճել է այն ժամանակաշրջանում, երբ Հունաստանի ռազմարդյունաբերությունը «անկում է ապրում»։
Նաև ուշագրավ է համարվում այն, որ զորավարժությունն անցկացվում է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի՝ փետրվարին նախատեսված Անկարա այցից առաջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում