Նախագահի ընտրություններում Էրդողանը կպարտվի Անկարայի քաղաքապետին

Նախագահի ընտրություններում Էրդողանը կպարտվի Անկարայի քաղաքապետին

Թուրքական «HSB» հետազոտական ընկերությունը հրապարակել է նախագահական ընտրությունների թեմայով 2025-ի առաջին սոցհարցման արդյունքները: Սոցհարցումն անցկացվել է դեմառդեմ ձևաչափով:

Ընդհանուր առմամբ 3.200 ընտրողի ուղղվել է հետևյալ հարցը. «Եթե ընտրությունների 2-րդ փուլում միմյանց դեմ հայտնվեն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը, ո՞վ կկարողանա առաջ անցնել»:

Ի պատասխան հարցին՝ մասնակիցների 44.7 տոկոսը տվել է Էրդողանի, իսկ ավելի քան 55.3 տոկոսը՝ Յավաշի անունը:

Արդյունքում Էրդողանը փաստացի Անկարայի քաղաքապետին կզիջի ընտրողների ավելի քան 11 տոկոս ձայները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում