Թալանել են զոհված հերոսի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու հիշատակի անկյունում տեղադրված իրերը

Թալանել են զոհված հերոսի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու հիշատակի անկյունում տեղադրված իրերը

Հունվարի 11-ին թալանել են Ճամբարակ խոշորացված համայնքի Այգուտ բնակավայրի 4-րդ փողոցի տներից մեկը, հափշտակելով ոսկյա զարդեր, գումար ու անգամ հերոսի տան հիշատակի անկյունում եղած իրերը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Տունը պատկանում է 2022 թվականին Ջերմուկի դիրքերում հերոսաբար զոհված 54-ամյա Արմեն Գասպարյանին։

Աղբյուրի հետ զրույցում հերոսի հարազատները ասում էին․ «Մարդ ինչ աստիճանի տականք լինի, որ համարձակվի գողություն անի այն տեղից, որը հերոսի տուն է, ով իր կյանքը նահատակվել է հանուն Հայաստանի։ Այնքան ստոր լինի մարդ, որ նույնիսկ մտնի տուն ու պղծի նաև հերոսի անկյունը, այնտեղից տանելով հերոսի անձնական իրերը։ Տանը մարդ չի եղել։ Տղան մասնակցելիս է եղել բանակի քեֆի։ Էս գողության բացահայտումը ոստիկանների ու քննիչների պատվի հարցն է։ Պետք է գտնվի էդ սրիկան, որպեսզի հանրությունն իմանան իր մեջի տականքին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում