Մի ամբողջ ստորաբաժանում օրեր շարունակ հերթապահեց «Հայրենիք» կուսակցության դիմաց, որ վերջում ստանա ընդամենը 7000 դրամի տուգանք
Նմանատիպ
Ոստիկանության հուժկու պատասխանը մեր օպերացիային: ՆԳՆ ոստիկանությունն այսօր «հուժկու» պատասխանտվեց մեր օպերացիային։ Փաստորեն մի ամբողջ ոստիկանական ստորաբաժանում իր սպեցնազով մեզ օրեր շարունակ հետևեց, ամեն շարժը մեր նկարահանեց և վերջում կարողացավ ստանալ ընդամենը մեկ հատ վարչական տուգանք 7000 դրամ արժեքով։ Այս մասին գրում է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Երեկ ոստիկանությունն իր այդ օպերացիայից մի տեսանյութի արտահոսք էր արել, որտեղ Արթուր Վանեցյանի մեքենան հոծ գիծ է հատում։
Պարեկներն այսօր այցելեցին «Հայրենիք» կուսակցության գրասենյակ և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմեցին։
Այս տուգանքն էլ կազմվել է օրենքի խախտմամբ և մենք հանգիստ կարող ենք այն վիճարկել վարչական դատարանում, սակայն մտածում ենք, որ քրեական ոստիկանության համապատասխան բաժինը վաստակել է այդ 7000 դրամը․․․»,- գրել է փաստաբանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում