ԵՄ խոշոր կենսաթոշակային հիմնադրամը վաճառել է Tesla-ի բաժնեմասը Իլոն Մասկի աներևակայելի հարցումների պատճառով
Նմանատիպ
Հոլանդական Stichting Pensioenfonds ABP կենսաթոշակային հիմնադրամը, որը Եվրամիությունում խոշորագույն և Եվրոպայում մեծությամբ երկրորդն է, ազատվել է միլիարդատեր Իլոն Մասկի Tesla ընկերությունում իր բաժնետոմսերից։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը։
Ըստ տվյալների՝ պատճառն այն է, որ Մասկը ձգտում է ընկերությանը մեծ բոնուսային պարգև վճարել:
Հիմնադրամի ներկայացուցչի խոսքով՝ ընկերությունում հիմնադրամի մասնաբաժինը գնահատվել է 571 մլն եվրոյի չափով: Ներկայացուցիչը պարզաբանել է, որ ընկերությունն արժեթղթերի վաճառքի մասին որոշումը կայացնելիս հաշվի է առնվել ներդրումների պահանջները:
Bloomberg gործակալությունը գրում է, որ 2018-ին Մասկը Tesla-ի հետ համաձայնագիր է ստորագրել, որի համաձայն նա պարտավորվում է 1 տոկոս արժեթուղթ ընկերության շուկայական կապիտալիզացիայի ամեն 50 միլիարդ դոլարի համար սկսած այն պահից, երբ դրա արժեքը կհասնի 100 մլրդ դոլարի:
2024 թվականի սկզբին Դելավեր նահանգում դատարանը արգելափակել էր Մասկի կողմից ավելի քան 55 միլիարդ դոլար արժողությամբ բոնուսի ստացումը։ Դատական ատյանի որոշման մեջ նման բոնուսը բնութագրել էին որպես «աներևակայելի»։
2024 թվականի հունիսին Tesla-ի խորհուրդը կրկին հավանություն Է տվել Մասկին արդեն 101 միլիարդ դոլարի բոնուսի վճարմանը, սակայն դեկտեմբերին դատարանը կրկին արգելափակել է վճարումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում