iPhone-ները սկսել են ավելի վատ վաճառվել Չինաստանում

iPhone-ները սկսել են ավելի վատ վաճառվել Չինաստանում

Apple ընկերությունn իր գլխավոր շուկաներից մեկի՝ չինականի հետ, խնդիրներ ունի։ Այս մասին հայտարարել է հեղինակավոր ինսայդեր Մին-Չի Կոն Medium-ի բլոգում։

Կո-ի տվյալներով՝ 2024 թվականի դեկտեմբերին ամերիկյան ապրանքանիշի սմարթֆոնների մատակարարումները 12 տոկոսով նվազել են 2023 թվականի վերջի համեմատ։ Սմարթֆոնների ողջ չինական շուկան որևէ ցնցում չի ապրել։

Մին- Չի Կոը նշել է նորարարությունների բացակայությունը որպես iPhone-ների վատ վաճառքի գլխավոր պատճառը։ Նրա խոսքով՝ iPhone 16 մոդելները գրեթե ոչնչով չեն տարբերվում iPhone 15 սերիայի սարքերից, արհեստական բանականության հետ աշխատանքը կաղում է համեմատած մրցակիցների գաջեթների հետ։

Վերլուծաբանը ենթադրություններ է արել, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից առաջ Apple-ի սմարթֆոնների մատակարարումները աննշան կաճեն, իսկ հետո՝ կնվազեն:

«Նրանք իսկապես ոչ մի մեծ բան չեն հորինել վերջին շրջանում»,-ավելի վաղ ասել է Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը՝ կշտամբելով Apple-ին նորարարությունների բացակայության համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում